«Չելսին» երկու գնդակ հետ բերեց` ոչ-ոքի գրանցելով «Նյուքասլի» հետ 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Նյուքասլի» հետ։
Տանտերերը Նիկ Վոլթեմադեի դուբլից հետո արդեն 20-րդ րոպեին հաղթում էին 2:0 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում «ազնվականները» կարողացան փրկել հանդիպումը։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ռիս Ջեյմսն ու Ժոաո Պեդրոն։ Բրազիլացի ֆուտբոլիստին, ի դեպ, ասիստ կատարեց լոնդոնյան ակումբի դարպասապահ Ռոբերտ Սանչեսը։
«Չելսին» 29 միավորով չորրորդն է, «Նյուքասլը»` 23 միավորով 11-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml