Չելսին գոլառատ խաղում ոչ-ոքի է գրանցել 🎥
Լոնդոնի «Չելսին» միջմրցաշրջանային հատվածում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և ԱՄՆ-ի Սանտա Կլառա քաղաքում մրցել է Անգլիայի երրորդ դիվիզիոնի ուղեգիր նվաճած «Վրեքսհեմի» դեմ։
Գոլառատ խաղում կողմերը ոչ-ոքի են գրանցել. հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով։
«Ազնվականներից» գոլերը խփել են Քրիստոֆեր Նկունկուն ու Լեսլի Ուգոչուկվուն։ «Վրեքսհեմից» աչքի են ընկել Լյուկ Բոլթոնը և Ջեք Մարիոթը։
Լոնդոնյան ակումբը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հուլիսի 28-ին և մրցելու է Գլազգոյի «Սելթիկի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Լեսլի Ուգոչուկվու, Չելսի, Վրեքսհեմ, Քրիստոֆեր Նկունկու