Չելսին բարձրացավ 5-րդ հորիզոնական․ Սաութհեմփթոն 1։4 Չելսի?
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Չելսին» հյուրընկալվելիս հաղթեց «Սաութհեմփթոնին»՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։ Հանդիպումն ավարտվեց 1։4 հաշվով։
Լոնդոնյան ակումբի կազմում հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Տեմի Աբրահամը՝ խփելով իր 8-րդ գնդակը առաջնության շրջանակներում։
24-րդ րոպեին հանդիպման հաշիվը դարձավ 0։2, գոլի հեղիանակ դարձավ Ջեյսոն Մաունթը։
6 րոպե անց «սրբերին» հաջողվեց 1 գնդակ հետ բերել․ գոլի հեղինակ դարձավ Դանիել Ինգսը։ Սակայն, ավելին անել «Սաութհեմփթոնի» խաղացողներին չհաջողվել, դեռ ավելին՝ «Չելսիի» խաղացողները հանդիպման մնացած հատվածում հաշիվը դարձրին խոշոր։ Գոլերի հեղինակ դարձան Կանտեն և Բաթշուային՝ 40-րդ և 89-րդ րոպեներին համապատասխանաբար։
Այս հաղթանակից հետո «Չելսին» 14 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Սաութհեմփթոնը» 7 միավորով 16-րդ տեղում է։