Չելսին առաջին առաջարկն է պատրաստվում կատարել Բայերին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Չելսին» պատրաստվում է առաջին առաջարկը կատարել «Բայերին» Կայ Հավերցի տրանսֆերի շուրջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է Հավերցի դիմաց գերմանական ակումբին վճարել 70 մլն եվրո, և որպեսզի միջոցներ ունենա վճարել այդ գումարը, «Չելսին» մտադիր է վաճառել պաշտպան Էմերսոնին և կիսապաշտպաններ Ժորժինիոյին ու Տեմույե Բակայոկոյին, ովքեր չեն մտնում Ֆրենկ Լեմպարդի մարտավարական ծրագրերում։
Նշվում է, որ Ժորժինիոն մտադիր է վերադառնալ Իտալիա և վերամիավորվել նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ, ով այժմ գլխավորում է «Յուվենտուսը»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էմերսոնի ծառայություններով էլ հետաքքրրքված է «Ինտերը», ում ծառայություններով հետաքրքրված է անձամ միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
# Բայեր Լևերկուզեն, Կայ Հավերց, Չելսի, տրանսֆերներ