Չելսին անցնում է գործի

Չելսին անցնում է գործի

07/12/2019 - 16:12

Երեկ հայտնի դարձավ, որ սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) բավարարել է Լոնդոնի «Չելսիի» բողոքը և չեղարկել է տրանսֆերային արգելքը, որն ուժի մեջ էր լինելու մինչը 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը։

Եվ ահա, ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Չելսիի» ղեկավարությունը ձմեռային պատուհանի ընթացքում պատրաստվում է 150 մլն եվրո տրամադրել Ֆրենկ Լեմպադրին՝ նոր խաղացողներ ձեռք բերելու համար։

«Ազնվականները» ցանկանում են ուժեղացնել մի շարք դիրքեր։ Նրանց ուշադրության կենտրոնում են հայտնվել Լիոնի «Օլիմպիկի» կենտրոնական հարձակվող Մուսա Դեմբելեն, Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոն, «Քրիստալ Փելեսի» կիսապաշտպան Վիլֆրիդ Զահան։ «Չելսին» հետաքրքրված է նաև «Լեսթերի» եզրային պաշտպան Բեն Չիլվելը, ինչպես նաև պատրաստ են 40 մլն եվրոյով հետ գնել «Բորնմութի» պաշտպան Նաթան Ակեին, ով նախկինում արդեն հանդես եկել է լոնդոնյան ակումբի կազմում։ Սակայն, ձմռանը Չիլվելի տրանսֆերը դժվար թե կայանա։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023