Չելսին Ռեալից 100 մլն ֆունտից ավել է պահանջում Ազարի համար
«Ռեալը» շարունակում է ջանքեր չխնայել Էդեն Ազարին ձեռք բերելու համար:
Այս շաբաթ կկայանա բանակցությունների հերթական փուլը: Մադրիդցիները ցանկանում են 28-ամյա բելգիացու տրանսֆերն իրականացնել մինչև մրցաշրջանի ավարտը:
«Ռեալը» պատրաստ է Ազարի համար վճարել ոչ ավել, քան 85 մլն ֆունտ, այն ժամանակ, երբ «Չելսին» պահանջում է 100 մլն ֆունտից ավելի,- հայտնում է The Telegraph-ը:
Ավելի վաղ կիսապաշտպանը հրաժարվել էր երկարաձգել իր պայմանագիրը լոնդոնցիների հետ: Այն ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը:
# Էդեն-Ազար, Չելսի, Ռեալ