Տուխելը քիչ-քիչ հարմարվում է ԱՊԼ-ին․ գերմանացին առաջին հաղթանակն է տոնում Չելսիի ղեկին 🎥

Տուխելը քիչ-քիչ հարմարվում է ԱՊԼ-ին․ գերմանացին առաջին հաղթանակն է տոնում Չելսիի ղեկին 🎥

31/01/2021 - 21:03

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Բյորնլիին»՝ առավելության հասնելով 2։0 հաշվով։

Խոսելով այս խաղի մասին՝ կարելի է փաստել որ Թոմաս Տուխելի սաները մրցակցին ընդհանրապես աչքի ընկնելու ոչ մի իրական հնարավորություն չտվեցին։

«Կապույտները» ողջ խաղի ընթացքում տիրում էին նախաձեռնությանը, ունեին գնդակին տիրելու հսկայական առավելություն, վտանգավոր գրոհում էին և որ ավելի տպավորչ է, «Բյորնլիի» ֆուտբոլիստներին թույլ չտվեցին իրենց դարպասին կատարել և ոչ մի հարված։

Առաջին խաղակեսի վերջնամասում «ազնվականների» հերթական գրոհը պսակվեց հաջողությամբ․ Կալում Հոդսոն-Օդոյիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ տանտերերի ավագ Սեսար Ասպիլիկուետան՝ բացելով հանդիպման հաշիվը՝ 1։0։

Երկրորդ խաղակեսի մեծ մասում էլ «ազնվականներն» ունեին լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվել խփել երկրորդ գնդակը։

Ամեն դեպքում, հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Քրիստիան Պուլիշիչի փոխանցումից հետո տանտերերի պաշտպան Մարկոս Ալոնսոն գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ մեծացնելով իր թիմի առավելությունը։

Վերջինս ընդունեց գնդակը կրծքով այնուհետև ծնկով մշակեց այն և ընկնելով հարվածեց գնդակին, որն էլ, դեպչելով հորիզոնական դարպասաձողին, հայտվեց Նիկ Պոպի պաշտպանած դարպասում՝ 2։0։

Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։

Այսպիսով, «Չելսին» Թոմաս Տուխելի գլխավորությամ տանում է առաջին հաղթանակը։

Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակած միավորների քանակը հասցրեց 33-ի, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

«Բյորնլին», վաստակած 22 միավորով, 16-րդ հորիզոնականում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023