Չելսիի ֆուտբոլիստը ձերբակալվել է
«Չելսիի» և Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող Կալում Հադսոն-Օդոյին ձերբակալվել է ինքնամեկուսացման կանոնները խախտելու պատճառով։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 19-ամյա ֆուտբոլիստը մայիսի 17-ին իր տուն է հրավիրել մի մոդելի, ում հետ ծանոթացել է համացանցի օգնությամբ։ Այդ օրը երեկոյան ֆուտբոլիստը նրա հետևից մեքենա է ուղարկել, որպեսզի մոդելը կարողանա գալ իր մոտ։ Ըստ հարևանների ցուցմունքի՝ կինը ժամանել է տեղի ժամանակով 20։00-ի սահմաններում։
Այդ գիշեր մոդելը զանգահարել ոստիկանություն և շտապօգնություն։ Կնոջ ինքնազգոցությունը վատացել է և նրան հոսպիտալացրել են, իսկ ոստիկանությունը ձերբակալել է Հադսոն-Օդոյիին՝ պահելով նրան հսկողության տակ։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ «Չելսիի» ֆուտբոլիստն առաջին ֆուտբոլիստներից էր, ում մոտ պաշտոնապես ախտորոշվել էր կորոնավիրուս։
# Կալում Հոդսոն-Օդոյի, կորոնավիրուս, Չելսի