Չելսիի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Բորուսիա Դորտմունդի կազմում
«Չելսի» ֆուբոլիստ Յան Մաթսենը կարիերան կշարունակի «Բորուսիա Դորտմունդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. ռուրյան ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի հոլանդացի ֆուտբոլիստին։
21-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդ կմեկնի հունվարի 9-ին, իսկ արդեն հաջորդ օրը բուժզննում կանցնի «Բորուսիայի» համար։
Sky Sports Deutschland-ի խմբագիր Ֆլորիան Պլետենբերգն էլ հայտնում է, որ վարձակալական պայմանագրում ներառված չի լինելու գնման իրավունք, որի ավարտից հետո Մատսենը կվերադառնա «Չելսի»։
Նշենք, որ Յան Մատսենը կարողանում է հանդես գալ միանգամից մի քանի դիրքերում։ Մասնավորապես, ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը խաղացել է ձախ պաշտպանի, վինգերի և կիսապաշտպանի, աջ պաշտպանի ու վինգերի, ինչպես նաև հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքերում։
Հավելենք, որ Յան Մատսենը «Չելսիի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 16 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Յան Մատսեն, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆլորիան Պլետենբերգ