«Չելսիի», «Միլանի» ու Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստն ավարտել է կարիերան 🎥
«Չելսիի», «Միլանի» ու Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկո վան Գինկելը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին։
33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը «Չելսիին» պատկանել է 2013-2021 թվականներին, բայց նա լոնդոնյան ակումբի հիմնական թիմում անցկացրել է ընդամենը 4 խաղ։ Նա ևս 10 հանդիպման մասնակցել է «ազնվականների» Մ23 թիմում։
Կիսապաշտպանը 2014/15 մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել «Միլանում»` գրանցելով 1 գոլ ու 3 ասիստ։
Վան Գինկելն առավել հաջող հանդես է եկել ՊՍՎ-ում (118 խաղ, 34 գոլ ու 14 ասիստ), որի կազմում երկուական անգամ դարձել է Նիդերլանդների չեմպիոն ու Սուպերգավաթակիր, մեկ անգամ` երկրի գավաթակիր։
Նախկին ֆուտբոլիստը կարիերայում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է «Վիտեսում»` 156 խաղ, 32 գոլ, 22 ասիստ։
Վան Գինկելը նաև 8 հանդիպման է մասնակցել Նիդերլանդների ազգային հավաքականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Հոլանդիայի հավաքական, Մարկո վան Գինկել, Միլան, Չելսի