«Չելսիի» կատարյալ ձախողումը! «Էվերթոնը» խոշոր հաշվով հաղթեց «ազնվականներին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Չելսին» մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Էվերթոնին»։
Լիվերպուլը ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց Բետուն, մեկ գոլ էլ խփեց Իլման Նդիայեն։
Լոնդոնյան գրանդը բոլոր մրցաշարերում կրեց 4-րդ անընդմեջ պարտությունը։ Այդ խաղերում «ազնվականները» բաց են թողել 12 գոլ։
«Չելսին» 48 միավորով 6-րդն է, «Էվերթոնը» 46 միավորով 7-րդ տեղ բարձրացավ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml