Չելսիի ազատ անկումը շարունակվում է. «ազնվականները» պարտվեցին նաև Սաութհեմպտոնին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց առաջնության հետնապահ «Սաութհեմպտոնի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «սրբերը» հաղթեցին 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 45+1-րդ րոպեին խփեց «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ջեյմս Վորդ-Պրոուզը` տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։
Հանդիպման հերոսներից դարձավ նաև հյուրերի դարպասապահ Գևին Բազունուն` կատարելով 5 սեյվ։
Նշենք, որ լոնդոնյան ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած վերջին 10 խաղերում տոնել է միայն 1 հաղթանակ` խփելով ընդամենը 4 գոլ։
Այս հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը» վաստակեց 18 միավոր և շարունակում է եզրափակել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը։
«Չելսին», 31 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գևին Բազունու, Չելսի, Ջեյմս Վորդ-Պրոուս, Սաութհեմփթոն