Չանչարևիչը հեռացել է «Նոայից» ու նոր ակումբ ունի 🎥
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Նոայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
36-ամյա ֆուտբոլիստը «Նոայում» էր 2024թ. հունվարից, 61 խաղից 23-ում դարպասն անառիկ է պահել, խփել 1 գոլ, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։
Վետերան դարպասապահը հայկական ակումբներից 2018-24թթ. հանդես է եկել նաև «Ալաշկերտում»։ Նա Fastex Պրեմիեր լիգայում մասնակցել է 199 հանդիպման, անցկացրել 76 «չոր» խաղ։
Չանչարևիչը կարիերան կշարունակի Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող Բելգրադի ԻՄՏ-ում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Չանչարևիչը սերբական ակումբներից խաղացել է նաև «Սլոբոդա Ուժիցեում», «Ռադնիչկի 1923»-ում, ՕՖԿ-ում, «Մլադոստում» և «Ռադնիկում»։ Նա Սուպերլիգայում 144 խաղից 39-ում գոլ բաց չի թողել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԻՄՏ Բելգրադ, Հայաստանի-հավաքական, Նոա, Սերբիայի Սուպերլիգա, տրանսֆերներ, Օգնեն Չանչարևիչ