Չալըշըրը բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը, վնասվածքի պատճառով, բաց կթողնի ԱԱ-2022-ի որակավորման փուլի 7-8-րդ տուրերի Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումերը։
Դանիայի Սուպերլիգայի 11-րդ տուրի շրջանակում հոկտեմբերի 3-ին «Սիլկեբորգը» 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Նորշելանի» նկատմամբ։
«Սիլկեբորգի» կազմում այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր նաև հայազգի պաշտպանը, սակայն 35-րդ րոպեին, ստացած վնասվածքի պատճառով, փոխարինվել է։
Հաղորդվում է, որ 31-ամյա պաշտպանի ապաքինման համար կպահանջվի 2-4 շաբաթ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին մեր ընտրանին կհյուրընկալվի Իսլանդիային, իսկ ամսի 11-ին` Ռումինիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անդրե Չալըշըր, Իսլանդիա-Հայաստան, Հայաստանի ազգային հավաքական, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Ռումինիա-Հայաստան