Ուրարտուն պայմանագիր է կնքել Ռեալի ու Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստի հետ
Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել մարոկկացի կիսապաշտպան Այուբ Աբուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբ է տեղափոխվել Բուլղարիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Պիրինից», որի կազմում մասնակցել է 35 հանդիպման։
Աբուն «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին սան է։ Նա 2013-15 թթ. եղել է «բլաուգրանայի», իսկ 2018-20 թթ.` «արքայական» ակումբի համակարգում։ Ֆուտբոլիստը 26 խաղում 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել մադրիդյան գրանդի երիտասարդական թիմում` «Կաստիլիայում»։
Այուբ Աբուն հանդես է եկել նաև «Պորտուի» (Պորտուգալիա), իսպանական «Խետաֆեում» ու «Ռայո Մախադոնդայում», իտալական ՍՊԱԼ-ում և բուլղարական «Ցարսկո Սելոյում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այուբ Աբու, Բարսելոնա, Ուրարտու, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ