Ուրարտուն ջախջախիչ պարտություն կրեց Բանիկից 🎥

Ուրարտուն ջախջախիչ պարտություն կրեց Բանիկից 🎥

25/07/2024 - 23:15

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց չեխական «Բանիկի» դեմ։

Ցավոք, Դմիտրի Գունկոյի սաները չկարողացան լուրջ պայքար առաջարկել և մրցակցին ցիջեցին 1:5 հաշվով։

«Բանիկի» գոլերը խփել են Էվերթոնը, Իրժի Բուլան, Դավիդ Բուխտան, Էրիկ Պրեկոպն ու Իրժի Կլիման։

«Ուրարտուից» հեղինակության գոլը խփել է Գևորգ Տարախչյանը։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 1-ին Երևանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023