Ուրարտուն համալրվել է ուկրաինացի և վենեսուելացի հարձակվողներով
«Ուրարտուն» պայմանագիրեր է ստորագրել 2 լեգիոներների հետ:
Ակումբը տեղեկացնում է, որ պայմանագիր է ստորագրել ուկրաինացի հարձակվող Եվգեն Բուդնիկի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումը եղել է Էստոնիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լևայիդան», որի կազմում Բուդնիկը մասնակցել է 14 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ։
Տեղեկանում ենք նաև, որ «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել վենեսուելացի հարձակվող Խուան Կարլոս Ազոկարի հետ։ 23-ամյա հարձակվողի վերջին ակումը եղել է Վենեսուելայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Դեպորտիվո լա Գույրան»:
Երևանյան ակումբը հաջող կարիերա է մաղթել նորեկներին:
# Ուրարտու