Ուրարտուի նվերները Ֆարուլին. Գունկոյի թիմը լքում է Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարը🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց ռումինական «Ֆարուլի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում երևանյան ակումբը պարտվել էր 2:3 հաշվով։
Պատասխան հանդիպումը բավական հաջող ընթացք էր ստացել Դմիտրի Գունկոյի թիմը, որի ֆուտբոլիստները 47-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։
«Առյուծների» գոլերը խփեցին Նանա Անթվին ու Լեոն Սաբուան։
Թվում էր` ամեն ինչ տանտերերի վերահսկողության տակ է, սակայն անհասկանալի ինչ-որ բան կատարվեց ու ռումինական ակումբն ընդամենը 4 րոպեում ոչ միայն կրճատեց, այլև հավասարեցրեց հաշիվը։
53-րդ րոպեին նախ աչքի ընկավ Միհայի Պոպեսկուն, ապա 57-րդ րոպեին` Դենիս Ալիբեկը։
Պետք է նշենք, որ բաց թողած երկու գոլերում էլ իրենց մեղքի բաժինն ունեին «Ուրարտուի» պաշտպաններն, ովքեր ակնհայտ դիրքային սխալներ թույլ տվեցին։
Բաց թողած երկու գոլերից հետո Գունկոյի սաները ոչ մի կերպ ուշքի չեկան և չկարողացան այլևս գոլային պահեր ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ։
Դեռ ավելին` Գեորգի Հաջիի թիմի նաև հաղթանակ կորզեց. 90+2-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Ալիբեկը`դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, «Ուրարտուն» ընդհանուր դիմակայությունում պարտվեց 4:6 հաշվով` լքելով Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարից։
«Ֆարուլն» էլ դուրս եկավ որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է «Դինամո Կիևի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գեորգի Հաջի, Դենիս Ալիբեկ, Դմիտրի Գունկո, Լեոն Սաբուա, Կոնֆերենցիաների լիգա, Նանա Անթվի, Ուրարտու, Ֆարուլ