Ուրարտուի նախկին ֆուտբոլիստը Իբիցայի կազմում մասնակցել է Բարսելոնայի դեմ հանդիպմանը
«Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Կվասի Սիբոն Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Իբիցայի» կազմում մասնակել է «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։
21-ամյա կիսապաշտպանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից՝ փոխարինման դուրս գալով 77-րդ րոպեին։ 83-րդ րոպեին գանացի կիսապաշտպանը զգուշացվել է դեղին քարտով։
Կվասի Սիբոն «Ուրարտուի» կազմում 2017/18 մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
2018 թվականին Սիբոն 4 տարվա պայմանագիր կնքեց անգլիական «Վոթֆորդի» հետ, իսկ «Իբիցայի» կազմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։
