Ուրարտուի մարզիչը, հնարավոր է, գլխավորի ռուսական ակումբի կանանց թիմը
Ինչպես հաղորդում են Championat-ի աղբյուրները, վերջերս հանդիպել են «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ու ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցնին։
Հաղորդվում է նաև, որ հայազգի մարզչին ցանկանում են տեսնել «Կրասնոդարի» կանանց թիմի ղեկին, սակայն առայժմ հայտնի չէ, թե բանակցություններն ինչ ընթացք են ստացել։
Հայազգի մարզիչը հայտնի է կանանց ակումբների ղեկին գրանցած հաջողություններով։ Մասնավորապես՝ որպես «Լադա» և «Զվեզդա-2005» կանանց ակումբների գլխավոր մարզիչ՝ Գրիգորյանը 4 անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
# ԱԼեքսանդր Գրիգորյան, Զվեզդա-2005, Լադա, Կրասնոդար, Կրասնոդարի կանանց թիմ, Սերգեյ Գալիցկի