Ուսման Դեմբելեն կրկին վնասվածք է ստացել
Կատալոնական «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն մարզման ժամանակ կրկին վնասվածք է ստացել։ 22-ամյա խաղացողը դեռևս չէր ապաքինվել նախորդ վնասվածքից և նրա մոտ կրկնվել է նույն վնասվածքը։
Խաղացողը բուժզննում է անցել և այս պահին ախտորոշվել է ծնկատակի ջլի պատռվածք: Կատալոնական ակումբը դեռևս հստակ ժամկետ չի հայտնել Դեմբելեի վերականգնման համար, սակայն, ինչպես տեղեկացնում է AS-ը, նրա համար մրցաշրջանն ավարտված է։
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 27-ին՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում:
# Բարսելոնա, Ուսման-Դեմբելե