Ուոդլ. ««Բարսելոնան» փրկության իր տոմսն ստացավ»
«Նյուքասլի» նախկին կիսապաշտպան Քրիս Ուոդլը կարծում է, որ ակումբը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1:1) արժանի էր հաղթանակի, հաստատում է BBC-ն։
««Նյուքասլն» արժանի էր հաղթանակի։ Կարելի էր տեսնել, թե որքան հիասթափված էր թիմն արդյունքից։ Նրանք ամբողջ 90 րոպեի ընթացքում ավելի լավ հանդես եկան։
«Բարսելոնան» փրկության իր տոմսն ստացավ խաղավերջում»,- ասել է Ուոդլը։
Անգլիական ակումբը կատալոնական գրանդի դեմ խաղում հաշիվը բացեց 86-րդ րոպեին, բայց 96-ին 11-մետրանոցից բաց թողած գնդակի պատճառով չհաղթեց։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին «Կամպ Նոու» ստադիոնում։
Քրիս Ուոդլը «Նյուքասլում» հանդես է եկել 1980-85 թվականներին։ Նախկին վինգերը «կաչաղակների» կազմում 191 խաղում խփել է 52 գոլ, կատարել 16 ասիստ։
Նա նաև 6 գոլ ու 5 ասիստ է գրանցել Անգլիայի ազգային հավաքականում անցկացրած 62 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անգլիայի հավաքական, Բարսելոնա, Նյուքասլ, Քրիս Ուոդլ