Ուկրաինացի անվանի ֆուտբոլիստի սարսափելի վնասվածքը 🎥

Ուկրաինացի անվանի ֆուտբոլիստի սարսափելի վնասվածքը 🎥

22/09/2024 - 13:53

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Ջենոան» արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց առաջնության նորեկ «Վենեցիային»։

Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև ուկրաինացի անվանի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին, որը երկրորդ կեսի մեկնարկում, փորձելով գնդակը հեռացնել սեփական տուգանային հրապարակից, գրեթե անմեղ իրավիճակում սարսափելի վնասվածք ստացավ և փոխարինվեց։

«Ջենոայի» մամուլի ծառայությունը գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստն ստացել է կոճի վնասվածք, հոդի տեղաշարժ ու ֆիբուլայի կոտրվածք։ Սեպտեմբերի 22-ին Մալինոսվկին ենթարկվելու է վիրահատության։

Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշապտնը ջենովական ակումբում հանդես է գալիս 2023 թ. օգոստոսից, 36 խաղում խփել 4 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023