Ուկրաինայի 5-րդ ոչ-ոքին. Ֆրանսիան սայթաքեց Կիևում🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրի սեպտեմբերի 4-ի խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ Ուկրաինայի հավաքականը D խմբի շրջանակում ընդունեց Ֆրանսիայի ընտրանուն։
Առաջին կեսում, ճիշտ է, «եռագույներններն» ավելի շատ էին տիրում գնդակին (62%), սակայն գոլային պահերի առումով դաշտում գրեթե հավասարություն էր։
Երբ թվում էր` կողմերն ընդմիջման են գնալու 0:0 հաշվի պայմաններում, 44-րդ րոպեին Նիկոլայ Շապարենկոն առաջ մղեց Ուկրաինայի ընտրանուն։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 50-րդ րոպեին, աշխարհի գործող չեմպիոններն Անտոնի Մարսիալի խփած գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։
Խաղի մնացած ժամանակահատվածում էլ Դիդիե Դեշամի սաներն ունեին առավելություն, սակայն չկարողացան հաղթանակ կորզել. խաղն ավարտվեց 1:1 հաշվով։
Հատկանշական է, որ Ուկրաինայի հավաքականի մասնակցությամբ այս ընտրական փուլում կայացած բոլոր 5 հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Ֆինլանդիա 1:0 Ղազախստան
D խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- Ֆրանսիա – 9 միավոր
- Ֆինլանդիա – 5 միավոր
- Ուկրաինա – 5 միավոր
- Բոսնիա և Հերցեգովինա – 2 միավոր
- Ղազախստան – 2 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անտոնի Մարսիալ, Դիդիե Դեշամ, Նիկոլայ Շապարենկո, Ուկրաինայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական