Ուկրաինական ակումբը հեռացրել է իր խաղացողին՝ հանգիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու պատճառով
Ուկրաինական «Ագրոբիզնես» ակումբը, որը ներկայացնում է Առաջին լիգան, խզել է պայամանգիրը ակումբի հարձակվող Իգոր Սիկորսիի հետ։ Այս ամենի պատճառ է հանդիսացել այն, որ հարձակվողն իր հանգիստը անցկացրել է Սանկտ Պետերբուրգում։
«Ցավոք, այսօր ֆուտբոլը շատ քաղաքականացված է։ Երբ Ուկրաինայում պատերազմ էր, տարբեր տեղերից վիրավորներ և սպանվածներ էին բերում և նրանց թաղում էին տարբեր անկյուններում, ուկրաինական ֆուտբոլն այնպիսի անտարբերություն էր ցուցաբերում այդ ամենին, կարծես թե նրանց չի վերաբերվում։
Վերոհիշյալ խաղացողը ցուցադրաբար այցելելով Ռուսաստան՝ նվաստացրել է ակումբին, որը պաշտպանում է ուկրաինական բանակի շահերը։ Մեր ակումբում հանդես եկող ցանկացած խաղացող կարող է ապրել խաղաղ միայն ուկրաինական բանակի շնորհիվ։
Ակումբը գտնում է, որ այս խաղացողն իրավունք չունի հանդես գալ մեր կազմում»,- նշված է «Ագրոբիզնեսի» պաշտոնական կայքում։
# Ագրոբիզնես