Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպում
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքից, Մարտի 10-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի և Ռումինիայի հավաքականների միջև: Հանդիպումը սպասարկող մրցավարների թվում է նաև ՀՖՖ մրցավար Արման Ալաբերքյանը:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արման Ալաբերքյան, ՀՖՖ, ֆուտզալ