ՈՒԵՖԱ-ն տեղեկություն է հայտնել Էրիկսենի վիճակի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրո-2020-ի շրջանակում տեղի ունեցող Դանիա – Ֆինլանդիա հանդիպումն ընդհատվել է դանիացիների ավագ Քրիստիան Էրիկսենի ուշագնացության պատճառով։
ՈՒԵՖԱ-ն ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել.
«Դանիայի հավաքականի կիսապաշտան Քրիստիան Էրիկսենի ուշագնացության հետ կապված` արտակարգ հանդիպում է տեղի ունեցել երկու հավաքականների և հանդիպումը սպասարկող պաշտոնական ներկայացուցիչների հետ, իսկ խաղի ճակատագրի վերաբերյալ տեղելություն կհայտնենք տեղի ժամանակով 19:45 (խմբ. – Երևանի ժամանակով 21:45-ին։
Ֆուտբոլիստը հոսպիտալացվել է, իսկ նրա վիճակը կայունացել է»,- գրված է ՈՒԵՖԱ-ի Twitter-ի պաշտոնական էջում։
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի նշված ժամն անցել է, սակայն հանդիպման ճակատագրի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, ՈւԵՖԱ, Քրիստիան-Էրիկսեն