ՈւԵՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել Բելգիա – Շվեդիա հանդիպման վերաբերյալ
Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում F խմբի շրջանակում Բրյուսելում կայանում էր Բելգիա – Շվեդիա հանդիպումը, սակայն, այն անավարտ մնաց առաջին կեսից հետո. այդ պահին լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը։
Հանդիպման ընթացքում մարզադաշտից 5 կմ հեռավորության վրա ահաբեկչական գործողություն էր տեղի ունեցել, ինչի ժամանակ սնպանվել էին Շվեդիայի հավաքականի երկու երկպագուներ։
Կողմերն անվտանգության նկատառումներից ելնելով` որոշել էին չշարունակել հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, որոշվել է 1:1 հաշիվը գրանցել որպես հանդիպման վերջնական արդյունք. այն չի վերսկսվելու։
Երկու հավաքականներին տրվել է 1-ական միավոր։
Հաղորդվում է, որ այդ հանդիպումը համարվել է ամբողջական կայացած խաղ. դեղին քարտերը մնացել են ուժի մեջ, իսկ այն ֆուտբոլիստներն, ովքեր որակազրկված էին, կկարողանան իրենց հավաքականներին օգնել Եվրո-2024-ի հաջորդ հանդիպման ընթացքում։
«Բելգիայի և Շվեդիայի ֆուտբոլային միությունները, հաշվի առնելով հանգամանքները, ուղղակիորեն ցանկություն են հայտնել չավարտել հանդիպումը և արդյունքը համարել վերջնական։ Այդ արդյունքը որևէ կերպ չի ազդի F խմբի մրցաշարային աղյուսակի վրա, քանի որ Բելգիան արդեն նվաճել է Եվրո-2024-ի ուղեգիր, իսկ Շվեդիան` դուրս մնացել պայքարից»,- նշված է ՈՒԵՖԱ-ի պաշտոնականան կայքում։
Հավելենք, որ այդ ոչ-ոքիից հետ F խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.
- Բելգիա – 17 միավոր
- Ավստրիա – 16
- Շվեդիա – 7
- Ադրբեջան – 4
- Էստոնիա – 1
Ավելացնենք, որ այս խմբից Եվրո-2024-ի որակավորման փուլի ուղեգիր է նվաճել նաև Ավստրիայի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Շվեդիայի ազգային հավաքական, ՈւԵՖԱ