ՈՒԵՖԱ-ն չի պատրաստվում չեմպիոն հռչակել առաջնության առաջատարներին

ՈՒԵՖԱ-ն չի պատրաստվում չեմպիոն հռչակել առաջնության առաջատարներին

17/03/2020 - 02:11

Այսօր տեղեկատվություն էր տարածվել, որ ՈՒԵՖԱ-ն պատրաստ է կորոնավիրուսի պատճառով դադարեցված եվրոպական առաջնությունների ներկայիս առաջատարներին հռչակել չեպիոն, սակայն ֆեդերացիան հերքել է այդ տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկացնում է A Bola-ն։

ՈՒԵՖԱ-ում կարծում ենք, որ կազմակերպությունը չպետք է որևէ կերպ խոչընդոտի եվրոպական երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների կայացրած որոշումներին, և այդ հարցը պետք է նրանք ինքնուրույն լուծեն։

Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ մարտի 17-ին, տեղի է ունենալու ՈՒԵՖԱ-ի խորհրդակցություն, որի արդյունքում շատ բան պարզ կդառնա։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023