ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել «Կարաբախի» մամուլի խոսնակի վերաբերյալ

ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել «Կարաբախի» մամուլի խոսնակի վերաբերյալ

04/11/2020 - 18:33

Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք-հայտ էր ուղարկել ՈՒԵՖԱ, ինչը կապված էր ադրբեջանական «Կարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակ Նուրլան Իբրահիմովի ռամզատենչ գրառման հետ, որի շրջանակում նա բոլոր հայերին սպանելու կոչ էր անում։ Հայկական կողմը պահանջում է հեռացնել այդ ակումբին եվրագավաթներից։ ՈՒԵՖԱ-ն դրանից հետո հետաքննություն էր սկսել և ուսումնասիրում էր ադրբեջանական ակումբի սոցցանցերի պաշտոնական օգտահաշիվների գրառումները։

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ՈՒԵՖԱ-ն հրապարակել է իր որոշումը։

«Կարգապահական հետաքննություն սկսելուց հետո, որը կապված է եղել «Կարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակ Նուրլան Իբրահիմովի կատարած գրառումներից հետ, որոշում է կայացվել նրան ժամանակավորապես զրկել ֆուտբոլային գործունեություն ծավալելուց։ Սա միջանկյալ միջոց է՝ մինչև հետաքննության ավարտը, ինչից հետո վերջնական որոշում կկայացվի։

Կարգապահական կոմիտեն հիմնվել է հետևյալ խախտումների վրա․

– ռասիստական կամ այլ խտրական պահվածք Իբրահիմովի գործողություններում (հոդված 14, 1-ին կետ),

– Իբրահիմովի կողմից վարքի հիմնական կանոնների խախտում (հոդված 11, 2-րդ կետ)

Ավելի ուշ ՈՒԵՖԱ-ն, ըստ իր կանոնադրության 49-րդ հոդվածի, պետք է որոշում կայացնի Իբրահիմովիչ վերաբերյալ»,- նշվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023