ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի «Լավագույն գոլ» մրցանակի հավակնորդներին 🎥
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի «Լավագույն գոլ» մրցանակի հավակնորդներին։
Մրցանակին հավակնում են միայն այն ֆուտբոլիստները, որոնց գոլերը խփվել են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված մրցաշարերում։
Այսպիսով, մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները.
Մեհդի Թարեմի («Պորտու» -> «Չելսի»)
Պատրիկ Շիկ (Չեխիա -> Շոտլանդիա)
Կեմար Ռուֆ («Ռեյնջերս» –> «Ստանդարդ»)
Ֆլորիան Վիրց (Գերմանիա -> Հոլանդիա)
Դելե Ալի («Տոտենհեմ» -> «Վոլֆսբերգեր»)
Լորենցո Ինսինյե (Իտալիա -> Բելգիա)
Պոլ Պոգբա (Ֆրանսիա -> Շվեյցարիա)
Պաուլինիո («Բրագա» -> «Լեսթեր»)
Սառա Զադրազիլ (կանանց ֆուտբոլ, «Բավարիա» -> «Չելսի»)
Ֆերրաո (ֆուտզալ, «Բարսելոնա» -> «Դոբրովեց»)
Հավելենք, որ հաղթողը որոշվելու է քվեարկության արդյունքում, որին մասնացկելու համար սեղմեք այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am