ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ՉԼ 2021/22 խաղարկության խորհրդանշական հավաքականը
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղրակության խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյակ տեսքը.
Դարպասապահ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»)
Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ, Էնդյրու Ռոբերտսոն (բոլորը` «Լիվերպուլ»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»)
Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Ֆաբինիո («Լիվերպուլ»), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ – Վինիսիուս, Կարիմ Բենզեմա (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ)
Հիշեցնենք, որ մրցշարի հաղթող դարձավ «Ռեալ Մադրիդը», որը եզրափակիչում 1:0 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
