ՈՒԵՖԱ-ն մտադիր է Բարսա – Նապոլի հանդիպումն անցկացնել չեզոք վայրում
Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, օգոստոսի 8-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» – «Նապոլի» դիմակայության պատասխան հանդիպումը, հնարավոր է, կայանա չեզոք վայրում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՈՒԵՖԱ-ն քննարկում է այդ տարբերակը, քանի որ Իսպանիայում կրկին կորոնավիրուսի համաճարակը նոր թափ է ստացել։ ՈՒԵՖԱ-ն դիմել է Իսպանիայի առողջապահության նախարարությանը, որպեսզի հասկանա իրավիճակը, իսկ եթե նախարարությունը հաստատի, որ հանդիպման անցկացնումը կարող է մարդկային վնասներ պատճառել, ապա այն կտեղափոխվի մեկ այլ վայր։
Վերջնական որոշում կայացվելու է մինչև այս շաբաթվա վերջ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումը Նեապոլում ավարտվել էր 1։1 հաշվով։
# Բարսելոնա, կորոնավիրուս, Նապոլի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա