ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2021/22 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են 2021/22 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդները։
Մրցանակին հավակնելու են Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ», Բելգիա) և Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)։
Կազմակերպությունը հրապարակել է նաև այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց չի հաջողվել ներքին քվեարկության արդյունքում հայտնվել լավագույն եռյակում.
4. Ռովերտ Լևանդովսկի («Բավարիա»/«Բարսելոնա», Լեհաստան) – 54 միավոր
5. Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա) – 52
6. Սադիո Մանե («Լիվերպուլ»/«Բավարիա, Սենեգալ) – 51
7. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս) – 46
8. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 25
9. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) – 21
10. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Հոլանդիա) – 19
11. Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա) – 7
12. Ֆիլիպ Կոստիչ («Այնտրախտ»/«Յուվենտուս», Սերբիա) – 7
13.Լորենցո Պելեգրինի («Ռոմա», Իտալիա) – 5
14. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», Անգլիա) – 2
15. Ֆաբինիո («Լիվերպուլ», Բրազիլիա) – 1
Հավելենք, որ մրցանակը կհանձնվի օգոստոսի 25-ին` Ստամբուլում` հատուկ միջոցառման ժամանակ, որի ընթացքում կայանալու է նաև Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Կևին դե Բրոյնե, Կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Տիբո-Կուրտուա