ՈՒԵՖԱ-ն հետաձգել է Ինտեր – Խետաֆե և Սևիլիա – Ռոմա հանդիպումները
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հետաձգվել է Եվրոպա լիգայի երկու հանդիպում։
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ինտեր» – «Խետաֆե» և «Սևիլիա» – «Ռոմա» հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվել են։ ԴԵռևս տեղեկատվություն չկա, թե երբ կանցկացվեն այդ հանդիպումները։
Նման որոշումը պայմանավորված է երկու երկրներում կորոնավիրուսի կտրուկ տարածմամբ։ Այս հանդիպումները պետք է անցկացվեին մարտի 12-ին։
Հաղորդվում է նաև, որ քննարկվում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» – «Նապոլի» խաղը ևս հետաձգել, որը, ըստ նախնական տեղեկատվության, պետք է անցկացվի առանց հանդիսականների։
Վերջին ժամերին կորոնավիրուսով վարակվածները Իտալիայում սկսել են կտրուկ աճել։ Գրանցվել է մոտ 10 հազար դեպքում, իսկ Իսպանիայում՝ 2 հազարից ավելի։
# Եվրոպա-լիգա, Ինտեր, Խետաֆե, ՈւԵՖԱ, Ռոմա, Սևիլիա