ՈՒԵՖԱ-ն կկարողանա ակումբներին ՉԼ-ից «իջեցնել» ԵԼ կամ ԿԼ

ՈՒԵՖԱ-ն կկարողանա ակումբներին ՉԼ-ից «իջեցնել» ԵԼ կամ ԿԼ

23/03/2022 - 12:19

Մարտի 22-ին The New York Times-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է ֆինանսական նոր օրենքներ մշակել և ներդնել։

Սպասվում է, որ ՈՒԵՖԱ-ն կչեղարկի ֆինանսական fair-play-ը և կներդնի նոր համակարգ, որը կկոչվի «Ֆինանսական կայունության օրենքներ»։

Ըստ նոր օրենքի` ակումբները ֆուտբոլային ծախսերը հոգալու համար 3 տարվա ընթացքում կկարողանան ծախսել իրենց եկամտի միայն 70%-ը, սակայն, դրան զուգահեռ, չի լինի աշխատավարձի առավելագույն շեմ։

Այդ օրենքի անցումային և փորձնական շրջանը կտևի 3 տարի, և եթե այն հաջողի, ապա կներդրվի մշտական հիմունքներով։

Աղբյուրի փոխանցմամբ` նոր օրենքի համաձայն` ՈւԵՖԱ-ն իրավասու է լինելու խախտումներ թույլ տված ակումբների նկատմամբ կիրառել ինչպես սպորտային, այնպես էլ ֆինանսական պատժամիջոցներ։

Սպասվում է, որ ՈՒԵՖԱ-ն խախտումներ թույլ տված ակումբներին կկարանողանա որևէ եվրոպական մրցաշարից «իջեցնել» այլ մրցաշար, այսինքն, Չեմպիոնների լիգայից` Եվրոպա լիգա կամ Կոնֆերենցիաների լիգա։

Պատժամիջոցի մեկ այլ տեսակ կարող է դառնալ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի թարմացված ձևաչափում ակումբներից միավորների հանումը։

Հայտնի է, որ 2024 թ. սկսած` այդ մրցաշարերին մասնակցող բոլոր ակումբներն ընդգրկված են լինելու մեկ ընդհանուր խմբում։

Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն նոր օրենքի շրջանակում կսկսի նաև ավելի մանրամասն ուսումնասիրել նաև հովանավորչական պայմանագրերը։

ՈՒԵՖԱ-ին կասկածի տեղիք է տալիս, որ շատ ակումբներ ուռճացված հովանավորչական պայմանագրեր են կնքում իրենց սեփականատերերին պատկանող ընկերությունների հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023