ՈՒԵՖԱ-ն  ծրագրում է աշխատավարձի առավելագույն չափ սահմանել ֆուտբոլիստների համար

ՈՒԵՖԱ-ն ծրագրում է աշխատավարձի առավելագույն չափ սահմանել ֆուտբոլիստների համար

26/04/2023 - 16:24

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է, որ կազմակերպությունը ծրագրում է աշխատավարձի առավելագույն չափ սահմանել ֆուտբոլիստների համար.

«Զարմանալի է, բայց բոլորը տվել են իրենց համաձայնությունը։ Մեծ ու փոքր ակումբներ, պետական թիմեր, միլիարդատերերին պատկանող ակումբներ։ Կարճ ասած` բոլորը համաձայն են։

Ապագայում պետք է լրջորեն մտածենք աշխատավարձի առավելագույն չափ սահմանելու մասին։ Եթե ​​բյուջեները բարձրանում են, ապա մրցակցային հավասարակշռությունը դառնում է խնդիր:

Խոսքը սեփականատերերի մասին չէ, այլ մրցակցության արժեքի, քանի որ եթե հինգ ակումբ միշտ հաղթի, ապա այս ամենն իր իմաստը կկորցնի։

Այդուհանդերձ, դա պետք է լինի համընդհանուր համաձայնությամբ, որը կներառի ՈՒԵՖԱ-ն և բոլոր առաջնությունները, քանի որ եթե մենք օրենք սահմանենք, որը չի վավերացվելու, ապա այս ամենը կկորցնի իր իմաստը։

Հուսով եմ` դա հնարավոր կլինի իրագործել որքան հնարավոր է շուտ։

Այս պահին մենք մոտ ենք 2024 թվականին որից սկսած գործելու է նոր կանոն, ըստ որի, եկամուտների մինչև 70%-ը հնարավոր կլինի ծախսել աշխատավարձերի վճարման և տրանսֆերներ իրականացնելու համար, բայց այս միջոցը բավարար չէ, քանի որ հինգ միլիարդ եկամտի 70%-ը բավականին շատ է»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023