ՈՒԵՖԱ-ն խնդրել է Ռոմային և Ինտերին լքել Եվրոպա լիգայի պայքարը
ՈՒԵՖԱ-ն կորոնավիրուսի տարածման պատճառով խնդրել է «Ռոմային» և «Ինտերին» լքել Եվրոպա լիգայի պայքարը։ Այս թիմերի 1/8 եզրափակչի հանդիպումները, որի շրջանակում համապատսխանաբար պետք է մրցեին «Սևիլիայի» և «Խետաֆեի» դեմ, հետաձգվել էին։
Ինչպես տեղեկացնում է Il Messaggero-ն, այն բանից հետո, երբ իտալական ակումբները հրաժարվել են մասնակցել հանդիպմանը, ՈՒԵՖԱ-ն ակումբներին խնդրել է լքել Եվրոպա լիգայի պայքարը, որպեսզի մրցաշարն անցկացվի բնականոն հունով, սակայն ակումբները մերժել այդ խնդրանքը։
# Եվրոպա-լիգա, Ինտեր, Խետաֆե, ՈւԵՖԱ, Ռոմա, Սևիլիա