ՈՒԵՖԱ-ն դիտարկում է երեք դիվիզիոնով նոր եվրագավաթ ստեղծելու գաղափարը
Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, ՈՒԵՖԱ-ն սկսել է դիտարկել երեք դիվիզիոնով նոր եվրագավաթային մրցաշար ստեղծելու գաղափարը։
Աղբյուրի փոխանցմամբ` ՈՒԵՖԱ-ն Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հետ համատեղ սկսել է մշակել երեք դիվիզիոնից բաղկացած նոր մրցաշարի հայեցակարգը։
Մրցաշարի երեք դիվիզիոնները լինելու են Սուպերլիգան, Եվրոպա լիգան ու Հավակնորդների լիգան։
Յուրաքանչյուր դիվիզիոն բաղկացած է լինելու 18 ակումբներից։ Ենթադրվում է, որ Եվրոպա լիգայի և Հավակնորդների լիգայի լավագույն ակումբները կկարողանան հանդես գալ ավելի բարձր դիվիզիոնում, ինչպես նաև, հակառակը, վատագույն ակումբները` կիջնեն ավելի ցածր դիվիզիոն։
Ակնլալվում է, որ Եվրոպա լիգայից Սուպերլիգա կտեղափոխվեն լավագույն երկու, իսկ Հավակնորդների լիգայից` Եվրոպա լիգա` լավագույն չորս ակումբները։
Դրան զուգահեռ էլ, Սուպերլիգայից դուրս կմնա երկու, իսկ Եվրոպա լիգայից` չորս ակումբ։
Ընդ որում, առաջխաղացումները և անկումները կախված կլինեն ոչ թե մեկ, այլ 3-5 մրցաշրջանների ընթացքում գրանցած արդյունքներից։
Ակումբների հանդիպումների ժամանակացույցի խնդիրը լուծելու համար ՈՒԵՖԱ-ն մտադիր է յուրաքանչյուր դիվիզիոնում ակումբներին բաժանել երկու խմբի, որն էլ հետագայում ունենալու է եզրափակիչ փուլ։
Հաղորդվում է, որ Սուպերլիգայում հանդես եկող ակումբների համար կարևոր է լինելու նաև ազգային առաջնություններում գրանցած արդյունքները և հաշվի է առնվելու դրանց հանրագումարը, ըստ որի էլ, լինելու են տարբեր ֆինանսական հավելավճարներ։
Բացի այդ, սպասվում է, որ մրցաշարին մասնակցող ակումբները հնարավորություն կունենան հայտավորել 34 ֆուտբոլիստ։
Հավերջում հավելենք, որ ըստ Marca-ի տեղեկությունների` այս մրցաշարն ՈՒԵՖԱ-ն մտադիր է կյանքի կոչել 2027 թվականից ոչ շուտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Հավակնորդների լիգա, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Սուպերլիգա