ՈՒԵՖԱ-ն դիտարկում է արտագնա գոլի օրենքն ամբողջությամբ չեղարկել
ՈՒԵՖԱ-ն, հնարավոր է, իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերում չեղարկի արտագնա գոլի օրենքը։
Ինչպես տեղեկացնում է The Times-ի լրագրող Մարտին Ցիգլերը, այդ հարցը քննարկվել է մայիսի 28-ին տեղի ունեցած ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի բաժնի հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում։ Հանձնաժողովի բոլոր անդամները որոշել են ամբողջությամբ վերացնել այդ օրենքը։ Այժմ պետք է ՈՒԵՖԱ-ի գործկոմի թույլտվությունը, որպեսզի այդ որոշումն ուժի մեջ մտնի։
Հավելենք, որ արտագնա գոլի օրենքն արդեն գործում է 56 տարի։ Այն ժամանակին ուժի մեջ մտավ, որպեսզի ակումբները խուսափեն վերախաղարկումներից։ Ըստ այդ օրենքի՝ եթե եվրագավաթային երկու հանդիպումներից բաղկացած դիմակայություններում ակումբներն ավարտվում են ոչ-ոքի արդյունքով, ապա առավելություն է տրվում այն ակումբին, որն ավելի շատ գոլ է խփել մրցակցի հարկի տակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՈւԵՖԱ