ՈՒԵՖԱ-ն Ատլետիկոյին ՉԼ-ին մասնակցելու իրավունք կտա, եթե Լա լիգան ժամանակից շուտ ավարտվի

ՈՒԵՖԱ-ն Ատլետիկոյին ՉԼ-ին մասնակցելու իրավունք կտա, եթե Լա լիգան ժամանակից շուտ ավարտվի

17/04/2020 - 16:26

«Ատլետիո Մադրիդը» հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի մասնակցության ուղեգիր կստանա, եթե նույնսիկ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանը վերջնականապես անավարտ մնա։

Առաջնության ավարտից առաջ մադրիդյան ակումբը զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը, որը միայն Եվրոպա լիգայի մասնակցության ուղեգիր է տալիս, սակայն, ինչպես տեղեկացնում է COPE-ն, Լա լիգայի վերջնական դադարեցման դեպքում ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը որոշել է «հնդկացիներին» տրամադրել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՈՒԵՖԱ-ն նման որոշման է հանգել հաշվի առնելով «Ատլետիկոյի» վերջին տարիների ելույթները հեղինակավոր մրցաշարում։ Մադրիդյան ակումբը վերջին տարիներին երկու անգամ դուրս է եկել ՉԼ եզրափակիչ (2014 և 2016 թթ․)։ Բացի դրանից՝ «Ատլետիկոն» ընթացիկ մրցաշրջանում պայքարից դուրս է թողել մրցաշարի գործող գավաթակիր «Լիվերպուլին»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է զրոյացնել ՉԼ-ի և ԵԼ-ի ընթացիկ մրցաշրջանի արդյունքները, եթե մինչև օգոստոսի 3-ը չխաղարկվի մրցաշրջանը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023