ՈՒԵՖԱ-ն Այաքսին թույլ չի տվել վերահայտավորել իր ամենաթանկարժեք ձեռքբերմանը
Վերջրես մի շարք աղբյուրներ, մասնավորապես՝ BBC-ն ու ESPN-ը, գրեցին, որ «Այաքսը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ի հայտացուցակում սխալմամբ չի հայտավորել ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերին՝ Սեբաստիան Հալերին, ում վերջերս է 22․5 մլն եվրոյի դիմաց գնել «Վեսթ Հեմից»։
Ամստերդամը ներկայացնող ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ին, որպեսզի հասկանա, թե ինչն է եղել պատճառը, որ ֆրանսիացի հարձակվողին չի կարողացել հայտավորել մրցաշարին։ «Այաքսը» ցանկացել է նաև վերահայտավորման թույլտվություն ստանալ ՈՒԵՖԱ-ից։
Եվ ահա, փետրվարի 5-ին «Այաքսի» պաշտոնական կայքը հայտնեց, որ ՈՒԵՖԱ-ն մերժել է իրենց դիմումը, և ֆրանսիացի հարձակվողը չի կարող հայտավորվել Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆ-ին։
Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ հոլանդական ակումբի դարպասապահ Անդրե Օնանան որակազրկվել է 1 տարով՝ ՈՒԵՖԱ-ի դոպինգային կանոնակարգը խախտելու պատճառով։
Վերջում հավելենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում «Այաքսը» կմրցի ֆրանսիական «Լիլի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին՝ Ֆրանսիայում, իսկ պատասխան խաղը՝ փետրվարի 25-ին՝ Հոլանդիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Եվրոպա-լիգա, ՈւԵՖԱ, Սեբաստիան Հալեր, Վեսթ Հեմ, տրանսֆերներ