ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման ձևաչափը կարող է փոխվել

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման ձևաչափը կարող է փոխվել

13/08/2025 - 21:19

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է փոխել կազմակերպության հովանու ներքո անցկացվող Սուպերգավաթի ձևաչափը, գրում է The Telegraph-ը։

Մրցաշարին երկուսի փոխարեն այսուհետ կարող է մասնակցել չորս ակումբ։ Ակնկալվում է, որ փոքր մրցաշարը բաղկացած կլինի կիսաեզրափակիչից ու եզրափակիչից, սակայն մանրամասներ չեն հաղորդվում մասնակիցների ընտրության հավանական կարգի վերաբերյալ։

ՈՒԵՖԱ-ն ցանկանում է այդ կերպ մեծացնել մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը։ Կառույցը նաև պատրաստ է մրցաշարն անցկացնել Եվրոպայից դուրս, մասնավորես, ԱՄՆ-ում։

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը չորս թիմով անցկացնելու գաղափարը քննարկվում է 2022 թվականից։ Այն կրկին արդի է դարձել հեռուստատեսային իրավունքների վերաբերյալ բանակցություններից հետո։

Ներկայում ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթին մասնակցում են Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթողները։

Այս տարի տիտղոսային հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Իտալիայի Ուդինե քաղաքում։ Միմյանց դեմ կմրցեն ՊՍԺ-ն և «Տոտենհեմհ»։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023