ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ-պետությունները միաձայն հաստատեցին Սուպերլիգայի դեմ հռչակագիրը
Այսօր՝ ապրիլի 20-ին, Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում տեղի է ՈՒԵՖԱ -ի բոլոր 55 անդամ պետությունների մասնակցությամբ խորհրդակցություն, որի շրջանակում կողմերը քննարկում են 12 ակումբների կողմից ստեղծված Սուպերլիգան և դրա դեմ պայքարելու միջոցները։
Ինչպես տեղեկացնում է Twitter-ի պաշտոնական էջը, բոլոր 55 անդամ պետություններն ընդունել են Սուպերլիգան դատապարտող հռչակագիր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հռչակագրի ամբողջական տեքստն ավելի ուշ կհրապարակվի ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի նախագահները խստորեն դատապարտել են Սուպերլիգա ստեղծելու գաղարը՝ հայտարարելով, որ եթե որև ֆուտբոլիստ մասնակցի Սուպերլիգայի հովանու ներքո անցկացվող որև մրցաշարի, ապա կզրկվի ՖԻՖԱ-ի ու նրան հարակից այլ ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՈւԵՖԱ, Սուպերլիգա