Ուելսի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Թուրքիայի դեմ հանդիպումների համար
Ուելսի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։
«Վիշապների» գլխավոր մարզիչ Ռոբերտ Փեյջը հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Ուեյն Հենեսի («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Դանի Վորդ («Լեսթեր», Անգլիա), Ադամ Դեյվիս («Շեֆիլդ Յունայթեդ», Անգլիա)
Պաշտպաններ – Ջո Ռոդոն («Ռեն», Ֆրանսիա), Բեն Կաբանգո («Սուոնսի», Անգլիա), Քրիս Մեֆամ («Բորնմութ», Անգլիա), Ջո Լոու («Բրսթոլ Սիթի Մ-21», Անգլիա), Կոնոր Ռոբերտս («Բարնլի», Անգլիա), Մորգան Ֆոքս («Սթոք Սիթի», Անգլիա), Նեկո Վիլիամս («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Բեն Դևիս («Տոտենհեմ», Անգլիա»), Էթան Ամպադու («Սպեցիա», Իտալիա)
Կիսապաշտպաններ – Ջո Մորել («Պորսթմուտ», Անգլիա), Ջորդան Ջեյմս («Բիրմինգհեմ», Անգլիա), Դանիել Ջեյմս («Լիդս», Անգլիա), Արոն Ռեմզի («Նիցցա», Ֆրանսիա), Օլիվեր Կուպեր («Սուոնսի»), Լյուկ Հարիս («Ֆուլհեմ», Անգլիա), Բրենան Ջոնսոն («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Դևիդ Բրուքս («Բորնմութ»)
Հարձակվողներ – Նաթան Բրոդհեդ («Իպսվիչ Թաուն», Անգլիա), Հարի Վիլսոն («Ֆուլհեմ»), Լիամ Կալեն («Սուոնսի»), Քիֆեր Մուր («Բորնմութ»), Թոմ Բրեդշոու («Միլոուլ», Անգլիա)
Հավելենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Ուելսի հավաքականը հունիսի 16-ին կմրցի Հայաստանի, իսկ հունիսի 19-ին` Թուրքիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Հայաստանի-հավաքական, Ուելս - Հայաստան, Ուելսի հավաքական, Ռոբերտ Փեյջ