Ուելսը հաղթեց Ուկրաինային` 64 տարի անց նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր🎥
ԱԱ-2022-ի ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի շրջանակում Ուելսի հավաքականը` սեփական հարկի տակ մրցեց Ուկրաինայի դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 34-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Անդրեյ Յարմոլենկոն, ինչի շնորհիվ էլ հաղթեց Ուելսի հավաքականը։
Նշենք, որ Ուկրաինայի հավաքականը հանդիպման մեծ մասում ուներ լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ փրկել խաղը։
Հանդիպման հերոս դարձավ «վիշապների» դարպասապահ Ուեյն Հենեսին, ով կատարեց 9 սեյվ։
Այսպիսով, Ռոբերտ Փեյջի սաները հաղթեցին 1:0 հաշվով, ինչի շնորհիվ Ուելսի հավաքականը 64 տարի անց նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Նշենք, որ Ուելսը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկվեց B խմբում, որի շրջանակում կմրցի Անգլիայի, Իրանի և ԱՄՆ-ի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Գարեթ-Բեյլ, Մունդիալ-2022, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միություն, Ուելսի հավաքական, Ուեյն Հենեսի, Ուկրաինայի հավաքական, Ռոբերտ Փեյջ, Քաթար-2022