Ուելսը կարևոր միավորներ խլեց Շվեյցարիայից🎥
Եվրո-2020-ի A խմբի մրջանակում Ուելսի հավաքականը մրցեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։
Հանդիպումը կարելի է ասել մեկնարկեց հավասար պայքարում, քանի որ այն անցնում էր փոխնիփոխ գրոհներերով։
15-րդ րոպեին հաշիվը բացելուն շատ մոտ էին վալիացիները. Քիֆեր Մուրի` գլխով կատարած հարվածից հետո Շվեյցարիայի դարպասապահ Յան Զոմերը մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին։
21-րդ րոպեին էլ փայլելու հերթը հասավ արդեն Ուելսի դարպասապահ Դենի Վորդին, երբ ոտքերով հիանալի խաղի շնորհիվ իր հավաքականին փրկեց Ֆաբիան Շերի կրնկով կատարած հարվածից հետո։
Այդ դրվագից հետո շվեցարացիներն սկսեցին տիրել նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին։ Միայն Հարիս Սեֆերովիչը երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից, սակայն, ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով։
Այն, ինչ Վլադիմիր Պետկովիչի սաները չարեցին առաջին կեսում, արեցին դա արդեն երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` բացելով խաղի հաշիվը. 49-րդ րոպեին Շկեդրան Շաքիրիի իրացրած անկյունային հարվածից հետո աչքի ընկավ Բրիլ Էմբոլոն։
Խփած գոլից հետո Շվեյցարիայի հավաքականը փորձեց հանգստացնել խաղը և նախաձեռնությունը քիչ-քիչ անցավ Ուելսի ձեռքը, որի ֆուտբոլիստներն էլ պատժեցին մրցակցին. 74-րդ րոպեին անկյունայինի հետաքրքիր խաղարկունից հետո Քիֆեր Մուրը հավսարեցրեց ճնշումը։
Շվեյցարիան խաղավարտին մոտ կրկին ակտիվացավ ու 85-րդ րոպեին կրկին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն Մարիո Գավրանովիչի խփած գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրվեց։
Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չտեսանք և այն ավարտվեց 1:1 հաշվով։
A խումբը 1-ին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Իտալիա – 3 միավոր
- Ուելս – 1 միավոր
- Շվեյցարիա – 1 միավոր
- Թուրքիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրիլ Էմբոլո, ԵՎՐՈ-2020, Թուրքիայի հավաքական, իտալիայի հավաքական, Շվեյցարիայի հավաքական, Ուելսի հավաքական, Վլադիմիր Պետկովիչ, Քիֆեր Մուր