Որքա՞ն գումար կկորցնի Բարսելոնան կորոնավիրուսի պատճառով
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնան» կորոնավիրուսի համաճարակով պայամանվորված ֆինանսական խոշոր վնասներ կկրի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը կկորցնի մոտ 100 մլն եվրո։
Մի շարք ակումբներ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կրում են ֆինանսական լուրջ կորուստներ, իսկ «Բարսելոնայի» մոտ այդ կորուստը կկազմի տարեկան եկամտի 10%-ը, ինչն ամենաշատն է թոփ ակումբների շրջանակում։
«Բարսելոնայի» եկամտի մեծ մասը կուտակվում է հանդիպումների տոմսերի և հեռուստատեսային իրավունքի վաճառքից, Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի պարգևավճարներից, մերչնդայզինգի վաճառքից, ակումբի թանգարանի այցելություններից, ինչպես նաև տարբեր երկրներում գտնվող ակումբի ակադիմաներից։ Այժմ այս բոլոր հարթակներից ակումբը գրեթե եկամուտ չունի։ Նշենք, որ յուրաքանչյուր տնային հանդիպումից կատալոնական ակումբը միայն տոմսերի վաճառքից վաստակում է ավելի քան 3 մլն եվրո։
Ըստ աղբյուրի՝ ակումբը փորձում է մշակել ծրագիր, որը թույլ կտա ժամանակավորապես դադարեցնել խաղացողների և աշխատակիցների գործող պայմանագրերը, ինչն էլ թույլ կտա ակումբին խուսափել հետագա ֆինանսական վնասներից։ Ավելի վաղ ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին խնդրել էր 30%-ով նվազեցնել աշխատավարձի չափը, սակայն որոշ խաղացողներ դեմ էին արտահայտվել այդ գաղափարին։
# Բարսելոնա, կորոնավիրուս