Որքա՞ն գումար է Բարսելոնան ցանկանում նվազագույնը վաստակել Մեսսիի վաճառքից
Ինչպես արդեն գիտեք, «Բարսելոնայում» իրավիճակը բավականաին լարված է․ Լեո Մեսսին ֆաքսի միջոցով դիմել է ակումբի ղեկավարությանը՝ ցանկություն հայտնելով հեռանալ։ Նա ցանկանում է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը նրան հնարավորություն է տալիս խզել պայմանագիրը և հեռանալ ակումիբց։
Այդ լուրը լսելուց հետո «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն տնօրենների խորհրդի հրատապ նիստ հրավիրեց։
Կատալոնական RAC1 ռադիոկայանին հայտնի են դարձել այդ նիստի որոշ մանրամասներ։ Ըստ աղբյուրի՝ եթե Լեո Մեսսին իրապես ցանկանում է հեռանալ, ապա ակումբը որևէ բան չի կարող անել, սակայն, ակումբի ներսում կանեն ամեն ինչ, որպեսզի նա չհեռանա անվճար։
Աղբյուրին հայտնի է դարձել նաև, որ Լեո Մեսսիի վաճառքից ակումբը ցանկանում է վաստակել ավելի շատ, քան Նեյմարի տրանսֆերի դեպքում է եղել։ Հիշեցնենք, որ 2017 թվականին Նեյմարը 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Նեյմար