Որքա՞ն գումար է Բարսելոնան վճարել I3 Ventures գործակալությանը
Price Waterhouse Coopers (PWC) ընկերությունը աուդիտ է իրականացրել, որպեսզի պարզի «Բարսելոնայի» և I3 Ventures գործակալության հետ համագործակցության մանրամասները։
Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբի ղեկավարներն այդ ընեկրությանը հրահանգել էին սոցցանցերում գրառումներ կատարելու միջոցով բարձրացնել ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հեղինակությունը, ինչպես նաև քննադատեն այն մարդկանց, ովքեր անմիջական կապ ունեն ակումբի և նախագահի հետ, խոսքը հիմնականում Լեո Մեսսիի և Ժերար Պիկեի մասին է։
Կատալոնական Diaro Sport պարբերականը բացառիկ փաստեր է հրապարակել Price Waterhouse Coopers-ի իրկանացրած աուդիտից․
1․ PWC-ը հրապարակել է, որ I3 Ventures -ի աշխատանքի համար սահամանած գինը չափազանցված է և շուկայականից բարձր։ Սովորաբար այդպիսի կազմակերպությունները նման աշխատանքի համար պահանջում են 120-150 հազար եվրո, իսկ «Բարսելոնան» վճարել է 980 հազար եվրո։
2․ I3 Ventures -ը կասկածելի հեղինակություն ունի։ Այդ կազմակերպությունը կենտրոնացած է Ուրուգվայում և այնտեղ է գտնվում նրա գլխավոր գրասենյակը և տարօրինակ է, որ կատալոնական ակումբն ընտրել է հենց այդ ընկերությանը, քանի որ Իսպանիայում կան շատ ավելի բարձր մակարդակով աշխատող նման ընկերություններ։
3․ PWC-ին հաջողվել է ապացուցել, որ 980 հազար եվրոն կատալոնական ակումբը փոխանցել է հինգ մասով, որպեսզի խուսափի հատուկ կոմիտեին հաշվետվություն տրամադրելուց։ Սկզբնական փուլում ակումբի ղեկավարները փոխանցել են 200 հազար եվրոյից մի փոքր քիչ՝ 198 հազար։ Հատուկ կոմիտեն հաշվետվություն է պահանջում 200 հազար և ավելի գումարային գործարքների դեպքում։
4․«Բարսելոնան» պայմանագիր է կնքել I3 Ventures-ի հետ կապված հինգ տարբեր կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը նույնն է, ինչ I3 Ventures-ինը։
Նշենք, որ հետազոտությունը դեռևս ավարտված չէ։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված այն ժամանակավորապես դադարեցվել է։
# Բարսելոնա, Խոսեպ Մարիա Բարտոմեու